Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ կապիտալիզմը խելագարվել է

Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ կապիտալիզմը խելագարվել է

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է կապիտալիզմը եւ հանդես եկել հարաբերությունների համաշխարհային համակարգի վերանայման օգտին։

Այս մասին հայտնում է «Российская газета» պարբերականը։ Նա ասել է, որ «դեմոկրատիան այլեւս նորաձեւ չէ, իսկ կապիտալիզմը դուրս է եկել վերահսկողությունից եւ խելագարվել»; Մակրոնը նկատել է, որ մարդիկ իրենք են ծնում անհավասարության դրսեւորումները, որոնք հետագայում չեն կարողանում կարգավորել։

Այս մասին նա ասել է Բիարիթցում տեղի ունեցած «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Մակրոնը նկատել է, որ աշխարհակարգի վերանայման գործընթացին պետք է մասնակցեն ոչ միայն ձեռնարկություններն ու ընկերությունները, այլ նաեւ միջազգային կառույցները։