от добра добра не ищут ինչու՞ են ՀԸ-երը դժգոհ նոր նախագծից

от добра добра не ищут ինչու՞ են ՀԸ-երը դժգոհ նոր նախագծից
Բորիս Նավասարդյան

 «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» և Երևանի մամուլի ակումբ հասարակական կազմակերպությունները ԱԺ-ին են ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, որը նախագծի համահեղինակ Բորիս Նավասարդյանը հույս ունի, կընդունվի մինչև 2020-ի առաջին եռամսյակ։ Հիշեցնենք, որ նախագիծն արդեն իսկ ուղարկված է ԱԺ։

Հեռուստատեսությունների բարձրաձայնումներով՝ մեծ սպառնալիք կարող է դառնալ հեռուստատեսությունների հետագա գործունեության համար։  Հիմնական վտանգ է դիտվում մասավոր մուլտիպլեքսը, որին դեմ էին արտահայտվել «Երկիր մեդիայի», «5-րդ ալիք» հեռուստաընկեության գործադիր տնօրենները։ Հարություն Հարությունյանը մեզ տված հարցազրույցում նշել էր, որ երկրորդ ալտերնատիվ մուլտիպլեքսը մոտ 300 միլիոնանոց  ծախս է պահանջում, որը հայաստանյան շուկայում ոչ մի բիզնեսմեն չի ներդնի։ Եվ, պատահական չէ, որ երբ  ՀՌԱՀ-ը հայտարարում էր մրցույթներ, դրանց հայտ չէին ներկայացնում ո՛չ դրսից, ո՛չ ներսից։  Ըստ Հարություն Հարությունյանի՝ հիմնական մոտիվացիան այն է, որ այս տարբերակով մասնավոր հեռուստաընկերությունների ճանապարհը փակեն եւ եթերում թողնեն հինգը՝ հինգն էլ հանրային։ Դժգոհություններից մեկն էլ այն, թե ինչու են կազմակերպությունները օրենքի նախագիծը մշակել են առանց հեռուստաընկերությունների կարծիքը հարցնելու և  չեն էլ ուսումնասիրել իրենց վիճակը, հնարավորությունները, կարիքները։ Բորիս Նավասարդյանին նախ հարցրեցինք  թե ինչու այն հեռուստաընկերություններին չի ներկայացվել։

Նա ասաց, որ խնդրով զբաղվում են 1997-ից և այս ընթացքում տասնյակ քննարկումներ են անցկացրել ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք հնարավորություն տվել են հասկանալու «տելեների» հոգսերը, կարիքները հիմնական խնդիրները, որոնք ի մի բերելով՝ունեցել են հստակ պատկերացում, թե ինչ կարգի փոփոխություններ են անհրաժեշտ։ Մանավանդ էլ, որ այս տարիների ընթացքում շուրջ 30 օրենսդրական փոփոխություններ են եղել, և բոլորն էլ մասնակցել են։ Նախագծի մշակման ընթացքում, ըստ Նավասարդյանի, առնվազն 3 միջոցառում է եղել, որին հրավիրված են եղել բոլոր հեռարձակողները, բայց չեն եկել։ Ինչևէ, հիմա էլ նախագիծը դեռ նախագիծ է և բոլորն ազատ են գալու և քննարկելու իրենց հետ, ներկայացնել լավ առաջարկներ։ «Եվ ես բացառում եմ, որ որևէ մի հեռուստաընկերության հոգսը մենք չգիտենք» ,-այս մասով ամփոփեց Բորիս Նավասարդյանը։

Մեդիա պաշտպանի՝ նմանատիպ վտանգների մասին հայտարարության տակ Նավասարդյանն օրերս գրել էր, որ նման անկապ մեկնաբանություն 2003 -ից չէր կարդացել։ Բացատրեց, թե ինչ նկատի ուներ, ասելով, որ մարդիկ կամ միտումնավոր աղավաղում են նախագծի էությունը, կամ իրենց գիտելիքները չեն բավարարում, որ հասկանան, թե փաստաղթում ինչ է գրված։ 

-Պարոն Նավասարդյան, ինչո՞վ եք հիմնավորում, որ մասնավոր հեռուստաընկերություններին թողնվում է կաբելային ոլորտը և առավելությունը տրվում է Հանրայինին։

-Ո՞վ է ասում, տեսնում եք՝ Դուք էլ եք մի պնդում անում, որը կապ չունի այս փաստաթղթի հետ։ Մենք ընդամենն ասում ենք, որ այսօր պետությունն ունի մենաշնորհ՝ մասնավոր վերգետնյա հեռուստաընկերությունների վերաբերյալ։ Որոշելու, թե ով պետք է հեռարձակվի, ով՝ ոչ։ Մենք պետությանն ուզում ենք զրկել այդ մենաշնորհից և իր վրա թողնել միայն պարտավորությունը, որ սոցիալական փաթեթ կոչվածը տեղադրի իր պետական կամ հանրային մուլտիպլեքսում։ Մնացած ենթակա կառուցվածքներն ու ռեսուրսները, որոնք կան պետության ձեռքում պետք է առաջին փուլում վարձակալման եղանակով տրամադրվեն մասնավոր մուլտիպլեքսներին և նրանք կարող են ձևավորել մասնավոր հեռուստաընկերություններ։

-Իրենք ասում ենք, որ դա աբսուրդ է։ 

-Աբսուրդն այսօրվա օրենքում է, որտեղ ենթադրվում են մասնավոր մուլտիպլեքսի համար այնպիսի պայմաններ և ներդրումներ, որ երբեք այդ մասնավոր ներդրումները չեն լինելու։ Եվ նախորդ տարիներ մի քանի մրցույթներն ապացուցեցին, որ դա չի լինելու։ Մենք այնպիսի պամաններ ենք առաջարկում, որ այդ մասշտաբի ներդրումներ չեն պահանջվի։  Եվ ես նույնիսկ կարող եմ պնդել, որ այն գումարները, որ այսօր վճարում են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար, մի քանի տարվա կտրվածքով կբավարարեն, որ իրենք ստեղծեն իրենց մուլտիպլեքսները և իրենց՝ հեռարձակման ծախսերը կտրուկ կրճատվելու են։ Եվ քանի որ մենք հասկանում ենք, որ ցանկացած փոփոխություն ենթադրում է ժամանակ, ադապտացիա նոր պայմաններին, օրենքով նախատեսել ենք 2 տարվա անցումային ժամանակ, որի ընթացքում հանրային մուլտիպլեքսը շարունակելու է երաշխավորել հեռարձակումը։ Եվ լուրջ վերաբերմունքի դեպքում շահելու է ողջ հեռարձակող լրատվամիջոցների դաշտը, միգուցե չեն շահելու նրանք, ովքեր դիտարկում են իրենց ներկայությունը մուլտիպլեքսում և լիցենզիան ստանալը որպես իրենց պատկանող արտոնություն։ Մենք ընդհանրապես արտոնությունը հանում ենք։ Հեռարձակումը այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում պետք է լինի ոչ թե արտոնություն, այլ իրավունք։

-Ամեն դեպքում, ունե՞ք մոտավոր հաշվարկ, թե մասնավոր մուլտիպլեքսը որքան կարժենա։

-Այն գումարները, որոնք հնչեցնում Դավիթ Հակոբյանը և մյուսները, վերաբերում են զրոյից մասնավոր մուլտիպլեքս ստեղծելուն, այդ թվում՝ առանձին ենթակառուցվածքներ, անպայման ծածկույթ ողջ հանրապետության տարածքում, մենք ճկուն մոտեցում ենք առաջարկում․ ընտրիր այն տարածքը, որտեղ ուզում ես հեռարձակվել։ Կարող է լինել 1 համայնք, 1 մարզ, մեկ քաղաք, երկու։ Եվ պարտադիր չէ, որ անպայման ներդրումներ անես նոր ենթակառուցվածքներ կառուցելու համար, պետությանը պատկանող ենթակառուցվածքները կարող են վարձակալությամբ օգտագործվել։ Դա ավել չի լինելու, քան 5 տարվա ընթացքում պետությանը տրվածը, որի միջոցով հեռարձակվում ես, բայց ոչ մի բան ձեռք չես բերում։Եվ դու միշտ կմնաս պետության հույսին, պետությունը կուզենա՝ քեզ կտա, չի ուզենա՝ չի տա։

-Ռուսերեն խոսք կա, от добра добра не ищут․ եթե այդքան լավ բան է, ինչու չեն ուզում, եթե համոզված չեն, որ դա իրենց կսահմանափակի։

-Նախ, ես համոզված չեմ, որ իրենք ծաոնթ են այն տարբերակին, որ մենք առաջարկել ենք և երկրորդ՝ ես համոզված չեմ, որ այդ հայտարարոթյունների տակ քաղաքական ենթատեքստ չկա։ Ես շատ լավ տեսնում եմ, որ մի շարք կազմակերպություններ իրականում զուտ քաղաքական գործունեություն են ծավավել և դրա մի մասը վարկաբեկել ցանկացած նախաձեռնություն, որն այսօր գալիս է։

Եվ նույնիսկ, չեմ բացառում, որ կան նաև այնպիսի խաղացողներ, որոնք  շահագրգռված են, որ, երբ  2021-ի հունվարին հայտարարվեն մրցույթներ, այն հեռուստաընկերությունները, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, այլևս լիցենզիա չստանան և չստանալով՝ հնարավորություն կունենան լրացուցիչ քաղաքական աղմուկ բարձրացնել։
Սս  սա չեմ կարող բացառել, ի վերջո, իշխանությունները միշտ հակված են  պաշտպանել իրենց, և ես չեմ բացառում, որ այս իշխանոթյունները նույնկերպ չեն վարվի․ ինչպես վարվում էին նախորդները «Ա1պլյուսի», ԳԱԼԱ-ի հետ։ Մենք ուզում ենք, որ նման քաղաքական զարգացումները ոլորտից դուրս գան։

Հ․Գ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ «Մեդիա Պաշտպան»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թևոսյանից։
 «Մեդիա ադվոկատին» հայտնել էր, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը աշխատում է նախագծի վրա։

Ըստ նրա՝ ալիքների գործունեությունը, լինեն մասնավոր, լինեն, հանրային կլինեն հավասարակշռված պայմաններում։ Այս պահի դրությամբ իրենք չունեն այն համապատասխան դաշտը, որտեղ կկարողանան գործել հավասար պամաններում, քանի որ կան պետպատվերներին ու տենդերներին մասնակցելու որոշակի կտորներ, որոնք կանոնակարգված չեմ կամ այնպես, որ որոշները չեն կարող մասնակցել։