Ճապոնիայում արգելվել է երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկումը

Ճապոնիայում արգելվել է երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկումը

Ճապոնիայի պառլամենտը հաստատել է մի օրինագիծ, որը արգելում է երեխաներին ցանկացած ֆիզիկական պատժի ենթարկելը, նույնիսկ եթե կա դրա խիստ անհրաժեշտությունը՝ դաստիարակչական նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է kyodo լրատվական գործակալությունը։ Նշենք, որ այս տարվա փետրվարին Ճապոնիայի վարչապետը հրահանգ էր տվել հատուկ քննություն անցկացնել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի բոլոր 80 հազար դեպքերի հետ կապված, որոնք արձանագրվել էին 2018-ին։ Իսկ օրենսդրության փոփոխության պատճառ դարձել է 10 տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքը, որին ծնողները դաստիարակելիս են եղել գրեթե անմարդկային մեթոդներով։ Ավելի վաղ էլ փրկարարները մի յոթ տարեկան տղա երեխայի էին հայտնաբերել անտառում եւ պարզվել էր, որ մեքենայից նրան դուրս էն հանել ու մենակ թողել անտառում ծնողները՝ որպես պատիժ չարաճճի ության համար։