Քոչարյանը ժպիտով դիմավորեց Արցախի նախագահներին. նրանք գրկախառնվեցին (տեսանյութ)

Քոչարյանը ժպիտով դիմավորեց Արցախի նախագահներին. նրանք գրկախառնվեցին (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու իրենց առաջարկը հաստատեցին Արցախի նախկին եւ ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։

Դրանից առաջ, նրանք մտնելով դատական նիստերի դահլիճ, առաջնահերթ ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ձեռքսեղմումով բարեւեցին դատախազներին եւ պաշտպաններին։

Ի դեպ, նշենք նաեւ, որ անձնական երաշխավորությունը հաստատելուց հետո նրանք չհեռացան նիստերի դահլիճից, այժմ լսում են Քոչարյանի ելույթը։ Նրանք նստել են մեղադրյալ Քոչարյանի կողքին։