Երեք օրում բացահայտվել է 101 հանցագործության դեպք

Երեք օրում բացահայտվել է 101 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության` 7, յուրացման կամ վատնման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, հարկերից խուսափելու, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի ու անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, սպանության փորձի, ավազակային հարձակման, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 6 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: