Անչափահաս երեխայի նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվող անձին ձերբակալել են
Համացանցում այսօր տարածվել ու բուռն քննարկումների առիթ էր դարձել մի տեսանյութ, որում Երևանի Բարեկամության մետրոպոլիտենի կայարանում մի տղամարդու են մարդիկ քաշքշում: Տեսանյութում երևում էր, թե ինչպես են քաղաքացիներն այդ տղամարդուն քաշքշում՝ նրան մեղադրելով անչափահաս տղա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
ՆԳՆ- ից «Հրապարակին» տեղեկացրին, որ համայնքային ոստիկաններն այդ տղամարդուն տեղում ձերբակալել են ու ներկայացրել նախաքննական մարմին:
Կարծիքներ