Պատմությունը եթե չհերքեին, կիմանային Տիգրան Մեծի որդու ճակատագիրը

Պատմությունը եթե չհերքեին, կիմանային Տիգրան Մեծի որդու ճակատագիրը

Արսեն Մանուկյանի գրառումը

ԲՈԼՈՐ ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՆ 

Հայ ժողովրդի պատմությունը եթե չհերքեին, ապա կիմանային Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդ 2-րդի ճակատագիրը, որը, թեև հորից ժառանգել էր մեծ, ենթակառուցվածքներով ու բանակով երկիր, սակայն «քոռուփուչ» արեց Հայոց պետությունը: 

Պատճառը մեկն էր. լինելով Հռոմի դաշնակից (պայմանագիրը դեռևս մ.թ.ա. 66 թվականին հայրն էր կնքել), ամեն կերպ «խաղեր էր տալիս» Պարթևստանի հետ՝ փորձելով ներկայանալ որպես իր ժամանակի «ճարպիկ» դիվանագետ: 

Արդյունքը ողբալի էր, թե իր ու իր ընտանիքի համար, թե ողջ պետության. «Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են»: 

Հետաքրքիր է, որ ժամանակակից պատմինչերից Պլուտարքոսը գրում է. «Հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: 
Պատմություն չիմանալը իրական չարիք է ազգի համար ...