Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին

Սաակաշվիլիի կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցությունը չի մասնակցի Վրաստանի խորհրդարանի աշխատանքներին և մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատներից։ 

Համապատասխան հայտարարությամբ, ըստ վրացական լրատվամիջոցների, հանդես է եկել ՄԱԿ-ի պատգամավոր Լեւան Բեժաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին կալանքի տակ թողնելու՝ վրացական դատարանի որոշումը վկայում է այն մասին, որ դատարանը դարձել է «քաղաքական հաշվեհարդարի գործիք»։

«Բնականաբար, հետևելով քաղաքական իրավիճակի զարգացմանը, մենք՝ խմբակցությունը, որոշեցինք բողոքի էլ ավելի կոշտ ձևեր կիրառել այս ուղղությամբ»,- շեշտել է քաղաքական գործիչը՝ հորդորելով Վրաստանի քաղաքացիներին հավաքվել կառավարության շենքի մոտ և «ցուցադրել». ժողովրդի իշխանությունը»։