Փորձեցի գոմը հետ վերադարձնելու շուրջ բանակցել,բայց...

Փորձեցի գոմը հետ վերադարձնելու շուրջ բանակցել,բայց...

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Աղքատություն կամ աղքատի վերջին շապիկը...

Այս ընտանիքը ծայրահեղ աղքատության պայմաններում բնակություն է հաստատել Գյումրուն մոտակա գյուղերից մեկում: Նրանց ապրուստի միակ միջոցը կարող էր լինել անասնապահությունը, բայց պարզվում է իրենց տնամերձում գտնվող գոմը տարիներ առաջ հարևանն է վերցրել, ծնողին հուղարկավորելու համար տված պարտքի դիմաց: Այսօր մի փոքր օգնեցինք այս ընտանիքին ու հարևանի հետ էլ փորձեցի գոմը հետ վերադարձնելու շուրջ բանակցել, բայց անպտուղ: Առաջարկեցի տված պարտքի կրկնակին, պահանջեց առնվազն տասնապատիկը... Մարդու գոմը և հողը 7 տարի օգտագործել են ու մի բան էլ նման վերաբերոմունք...
Հ.Գ. Փաստորեն ոչ միայն նախորդ 30 տարվա իշխանություններն են եղել խլող, «Զոռն անզորին կերել է» ասվածն էլ լոկ խոսքեր չեն»