Զելենսկին պատրաստ է սկսել երկխոսություն Ռուսաստանի հետ՝ Դոնբասի հարցով

Զելենսկին պատրաստ է սկսել երկխոսություն Ռուսաստանի հետ՝ Դոնբասի հարցով

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելինսկին պատրաստ է սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ Դոնբասի հարցով, Նորմանդական քառյակի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Զելինսկու շտաբի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը։

Ուկրաինացի պաշտոնյան նկատել է, որ Դոնբասի կարգավորման հարցը քննարկվում է տարբեր ձեւաչափերում, մասնավորապես՝ Նորմանդական քառյակում։ Վարշավայում առաջարկել են բանակցությունները տեղափոխել Ժնեւյան ֆորմատ, այսինքն բանակցություններում ներառել նաեւ Լեհաստանին ու ԱՄՆ-ին, որպես Ռուսաստանին ու ՈՒկրաինային սահմանակից պետություն։

«112 Украина»-ի հետ զրույցում Ստեֆանչուկը մասնավորապես ասել է․ «Վլադիմիր Ալեքսանդրովիչի /Զելենսկու/ տեսակետը կայանում է նրանում, որ նա պատրաստ է երկխոսություն սկսելու այն մարդկանց հետ, որոնք սկսել են պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։ Սակայն դա կլինի երկխոսություն, որին կմասնակցեն մեր գործընկերները»։