Էրդողանը նշել է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը

Էրդողանը նշել է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական պետության ղեկավարի ընտրությունները և երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Համընդհանուր ընտրությունները նախապես նշանակված էին հունիսի 18-ին։