Թե ինչ եղավ, երբ վարչապետը հեծանիվով գնաց աշխատանքի

Թե ինչ եղավ, երբ վարչապետը հեծանիվով գնաց աշխատանքի

  Նիկոլ Փաշինյանը, տապալված ասուլիսից ռեաբիլիտացվելու նպատակով, ահավասիկ, որոշել է հեծանիվով աշխատանքի գնալ, այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացու աչքը մտնել: Ստացվել է, թե ոչ՝ չգիտեմ: Անձամբ ես տարօրինակ մի քանի բան (կիքս) նկատեցի այդ հեծանվաերթի մասին պատմող տեսանյութում: 

1. Փաշինյանի հեծանիվն այս անգամ սեւ գույնի է (նախորդը կարմիր էր):

2. Նրան անվակոխ հետեւող երկու հեծանիվները նույն տիպի են: 

3. Հեծանիվի վրա Փաշինյանը վերնաշապիկով է, իսկ կառավարության նիստին, որի սկզբում հեւում էր, պիջակով:

Հետեւություններ. 

1. Կա՛մ Փաշինյանն ապառիկով նոր հեծանիվ է ձեռք բերել, կա՛մ պետական միջոցներով են այն գնել` ի հավելումն նրան սպասարկող ավտոպարկի: Թեեւ չի բացառվում, որ հակակոռուպցիոն նվեր է ստացել:

2. Փաշինյանին անվակոխ հետեւողների (մեկը խոսնակն է) հեծանիվները կարող էին նույնը լինել, եթե․ 

ա) դրանց նստածների ճաշակները 100 տոկոսով համընկնում են, եւ 

բ) եթե այդ սպիտակ հեծանիվները գնվել են պետական միջոցներով, միեւնույն տեղից` այս շուուի նպատակով: 

3. Վերնաշապիկով հեծանիվ վարող վարչապետին հաջորդ կադրում տեսնում ենք կառավարության նիստը կոստյումով վարելիս: Նա հեւում էր, ինչը նշանակում է, որ դեռ շունչը տեղը չէր բերել:

Եվ, ուրեմն․

ա) վարչապետի պիջակը, առանց Փաշինյանի, երթեւեկում էր նրա հետեւից եկող ավտոշարասյունով, բ) կառավարության տուն մտնելիս նա տակավին վերնաշապիկով էր, ինչը նշանակում է, որ մեկնումեկը նրա պիջակը վազացրել է հետեւից: 

գ) Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հեւում էր, այսինքն՝ չէր հասցրել շունչը տեղը բերել, եւ քրտնքահոտը վրան` մտել էր նիստի: 

Հիմա հարց` եթե դուք վարչապետ լինեիք ու հեծանիվ-շոու բեմադրեիք, արդյոք նույնքան թափթփվա՞ծ կանեիք դա, ինչպես Նիկոլ Փաշինյանը: