Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհում մարդկային ազդեցություն չի եղել

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհում մարդկային ազդեցություն չի եղել

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհում չկա որեւէ հիմք մարդկային ազդեցության հետք տեսնելու համար։ Այս մասին ըստ Корреспондент-ի փոխանցման, հայտարարվել է հրդեհի գործով իրականացված հետաքննության արդյունքում։ «Չկան տարրեր, որոնք կմատնանշեն, որ հրդեհը եղել է մարդածին կամ մարդկային ազդեցությունն է եղել առկա»,- ասել է Փարիզի դատախազության ներկայացուցիչը՝ հրապարակելով հետաքննության արդյունքները։ Հրդեհը կարող էր առաջանալ ոչ ամբողջովին հանգցված սիգարետից կամ էլեկտրական հաղորդալարերի հետ աշխատանքի տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետեւանքով։