Շնորհակալություն է հայտնել 166 ընտրողին

Շնորհակալություն է հայտնել 166 ընտրողին

Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից համամասնական ցուցակով առաջադրված Արման Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բյուրեղավան համայնքի հարգելի ՛ բնակիչներ.

Երախտագիտությունս եմ հայտնում մեզ քվե տված 166 ընտրողներին, ովքեր իրական քաղաքացիական կեցվածք դրսևորեցին, չենթարկվեցին ճնշումներին, խնամի- ծանոթ - բարեկամ կապերի ազդեցությանը և չառաջնորդվեցին անձնական շահի մղումով։

Հավաստիացնում եմ՝ մեր պայքարը նիկոլիզմի, Հայաստանի թրքացման դեմ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հասնի իր արդար հանգրվանին՝ Հայաստանի ազատագրում թրքահպատակներից: