Ուկրաինայի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել եւ սկսել քննություն ընդդեմ այդ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ կասկածելով նրան պետական դավաճանության մեջ, կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած դեպքերի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Հետաքննությունների պետական բյուրոն զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների քննությամբ։ Հիշեցնենք, որ Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական ծովային բախման միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 25-ին, որի հետեւանքով մի քանի նավաստիներ ներկայումս կալանքի տակ են, ուկրաինական նավերի հետ ու գտնվում են ՌԴ-ում։