Փաշինյանի այցին ընդառաջ փոսալցում են արել

Փաշինյանի այցին ընդառաջ փոսալցում են արել

Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իշխանություններին մեղադրում էր անորակ ասֆալտապատում իրականացնելու մեջ, մեղադրում էր նրանում, որ Սերժ Սարգսյանի այցերից առաջ տեղի էր ունենում փոսալցումներ։ Սակայն նախկինններից ոչնչով հետ չի մնացել, անգամ ավելի կատարելագործվել են ներկայիս իշխանությունները։

Մեր տեղեկություններով՝ հուլիսի 6-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ է մեկնելու Նիկոլ Փաշինյանը։

Ըստ մեր աղբյուրի, մեկնելու է Արթիկ քաղաք, մասնակցելու Արթիկում կառուցվող հիվանդանոցի մասին քննարկմանը։

Շուրջ 5 ամիս, Արթիկի փողոցները, որոնք քարուքանդ վիճակում էին, փոշու և կեղտի վրա կատարվում են փոսալցման աշխատանքներ, որ կարողանան առանց փոսերի դիմավորեն Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում էր կայացրել Արթիկի հիվանդանոցի վերանորոգման փոխարեն նորը կառուցել։