Հերթը հասավ Ծառուկյանների՞ն
Ըստ իրավապահ համակարգից փոխանցված տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին. «Տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով։ Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Սակայն վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»։
ՀԳ Ընտրությունների մոտենալուն զուգընթաց դեռ շատ նմանատիպ գործեր կհարուցվեն եւ շատերի անունը կշոշափվի, մանավանդ նրանց, ովքեր հավակնում են մասնակցել ընտրություններին, իսկ Գելափի եւ Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն 3-4-րդ տեղն են զբաղեցնում` քաղաքական ուժերի ռեյտինգնային սանդղակում:
Կարծիքներ