Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարան ներխուժելու դեպքի վերաբերյալ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարան ներխուժելու դեպքի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան