Նման ղեկավարը միջազգային Կարմիր գրքի եզակի դեպք է․․․

Նման ղեկավարը միջազգային Կարմիր գրքի եզակի դեպք է․․․

Աշխարհում էլի կա՞  սահմանները վտանգի տակ դրած սուվերեն պետության  ղեկավար, ով տիկտոկյան էջում կգրի․ «Ակադեմիական քաղաքի Masterplan- ը պատրաստ է, ստորև 450 էջանոց փաթեթն է»։ Նման  մարդուն պիտի կարմիր գրքի մեջ ամրագրել, երբ երկիրը արհավիրքի, պետականությունը կորցնելու  եզրին է, երբ զիջումները ամբողջ հանրապետությունն է ընդգրկել, երբ ամեն ինչը պիտի փոխադրել երկրի անվտանգության ամրակայմանը, ինքը կայացած համալսարանները  այլ տեղ տանելու Masterplan է տիկտոկ գցում։ Այդ հաղորդումը նայելուց հետո ախուրյանցի Անոյի պարն էի «ըմբոշխնում»։

Սա բացառիկ երևույթ է և նրան պիտի ընդգրկել ոչ թե Հայաստանի , ոչ թե տարածաշրջանի, այլ միջազգային  Կարմիր գրքերի ցուցակում։ Աշխարհում եզակի դեպք է,  եթե թվարկեմ եզակիության հատկանիշները, 4 միլիոն 450 էջանոց փաթեթ կկազմի։  Երբ փորձում ես լրջանալ հարցերի մեջ, զարմանում ես՝ այս մարդը տիկտոկե՞ր է, թե՞ պետության ղեկավար։ Եթե Ակադեմիական քաղաքի  Masterplan- ը պատրաստ է, ինչու՞ է տիկտոկով ներկայացվում։ Այլ պետական միջոց չկա՞, թե երկիրը քանդվել ու ակադեմիական քաղաքը մնացել է տիկտոկի հույսին։ Սահմաններին Masterplan արա, 15 զինվոր մոխրացան, ի՞նչ արիր․․․ Չեմ ուզում նույնիսկ իմանալ՝  այդ մոխրացած դիրքե՞րն էլ թշնամուն հանձնվեց։