Հանդիպել են Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական նախարարները

Հանդիպել են Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական նախարարները

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել են Ադրբեջանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Անդրեյ Ռավկովը։ Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։ Բաքվի եւ Մինսկի ռազմական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են երկկողմ ռազմական եւ ռազմա-տեխնիկական, ինչպես նաեւ ռազմա-կրթական գործակցությունը, մտքեր փոխանակել իրականացվող համատեղ ծրագրերի վերաբերյալ։ Հրապարակման չի նշվում թե կոնկրետ ռազմական մատակարարումների հետ կապված հարցեր քննարկվել են թե ոչ, սակայն ասվում է, որ Հասանովը հանդիպել է նաեւ Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավար Ռոման Գոլովչենկոյի հետ եւ քննարկվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։