Իլհամյան գագաթնաժողով․ Չտապալվեց, բայց սկանդալային ավարտ ունեցավ

Իլհամյան գագաթնաժողով․ Չտապալվեց, բայց սկանդալային ավարտ ունեցավ

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլհամյան գագաթնաժողով։

Երեւանում ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովը չտապալվեց, բայց սկանդալային ավարտ ունեցավ։ Լիագումար նիստի ավարտին ՀՀ ներկայացուցիչը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ -ի ՀՀ տարածք ազերիների ներխուժման թեմայով պատրաստված համաձայնագրի երկու կետեր։ Պատճառաբանեց,որ դրանք կլրամշակվեն եւ կստորագրվեն մինչև տարեվերջ։
Ի՞նչ է դա նշանակում ։

Թեման բավականին խճճված է,բայց դրա տակ կան մի քանի դժվար հարցեր։Փորձենք քննել դրանք։

1.ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է եւ դրա արձագանքի մասին խոսելիս ՀՀ պաշտոնյան ՀԱՊԿ անդամներից խնդրում է ոչ թե հստակ հասցեական ռազմական օգնություն, այլ բարոյական քաղաքական աջակցություն։Փաստացի ստացվում է ,որ ետ ուղարկվող փաստաթուղթը ռազմական օգնության բաղադրիչ չուներ էլ  ընդհանրապես եւ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները նույնիսկ բարոյաքաղաքական աջակցության կողմնակից էլ չեն։Հիշյալ մղկտոցից հետո ՀՀ-ն ներկայացնողը կողմերին խնդրեց գոնե ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի վրա,որպեսզի նա չշարունակի ՀՀ տարածքների զավթումը։Ունենք մի իրավիճակ,երբ ՄԱԿ-ի անդամ,Հաագայի դատարանի տեղն իմացող Հայաստանը խնդրում է տաջիկներին, ղազախներին, ղրղղզներին բարոյապես ազդել բեղավոր Իլհամի վրա։Փաստացի երկրի ղեկավար աշխատողը վկայում է,որ ինքը ոչինչ չի կարող անել երկիրը ագրեսորից ազատելու համար։

2.Որպես Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից հրաժարման հիմք է ներկայացվում Արցախի բանակի լինելու փաստը։ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանին առաջարկում է որոշակի դեէսկալացիայի դեպքում վերացնել Արցախի բանակը,կազմալուծել այն։Որպես ծիծաղելի հիմք է բերվում ապառազմականացված տարածք հասկացությունը։ Միամիտ մարդիկ ,ովքեր քարտեզ չգիտեն,միգուցե կհավատան այս սադրանքին։ Ընդամենը հիշեցնեմ,որ եթե չլինի Արցախի բանակը,Ադրբեջանը Արցախը գրավելու համար մոտ 10 կմ է հաղթահարելու,իսկ օգնության գնացող ՀՀ զորքը մոտ 160 կմ։Հասկացա՞ք խաղաղության զոնայի իրական իմաստը։ Սա ցեղասպանության վտանգը մտքի մեջ ունեցող մարդու համար երկրամասը լքելու ստարտ է դառնում։

3.Միջանցքի հարցը ինչպես միշտ առաջ բերվեց որպես ՀՀ ղեկավարների աննահանջ լինելու վկայական։ Բա թե Ադրբեջանին միջանցք չենք տալու,բայց ՌԴ-ին ենք տալու,որ ադրբեջանցին ու հայը գնան-գան ու եղբայր դառնան։ Էս եղբայրական քարոզով զբաղվողը տեղյա՞կ է,որ Ջերմուկի նեյտրալ գոտում եղբայր ադրբեջանցու ձեռքով սպանված հայ զինվորների մարմինները չեն կարողանում ետ բերել: Իմիջիայլոց, միջանցք չտվող տղու ֆորմատը արդեն մաշվել է եւ չի դիտվում։ Կապան-Գորիս ճանապարհի 21 կմ բանավոր կարգով թուրքին հանձնողը միջանցք տալ-չտալուխաղը վաղուց պետք է դադարեցներ։

4.Հիմա ՀՀ-ն ներկայացնողի մի կարեւոր հարցապնդման մասին։Բա՝ ՀԱՊԿ ջան, դուք չեք ուզում 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրով նախատեսվող սահմանները պաշտպանել։ Փաստացի ՀՀ-ն ներկայացնողը ուղղակի կերպով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոռանալով նշել, որ ՀՀ-ն այդ համաձայնագիրը վավերացրել է վերապահումով։ Հերթական անգամ այս պաշտոնյան հրաժարվեց Արցախից։

Որպես ամփոփում։Երեւանյան այս գագաթաժողովը կարելի էր անվանել մեկ բառով՝ Իլհամյան գագաթնաժողով։Ինչու՞:
1.Չեզոքացվեց ՀԱՊԿ Որեւէ արձագանք ՀՀ տարածքը բռնազավթելուն։
2.Խոստացվեց կազմալուծել Արցախի պաշտպանական բանակը
3.ՀՀ կողմից նորից ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
4.ՀՀ-ն հրաժարվեց միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ դիվանագիտական պայքարից։

Իսկ կարտոֆիլային վիժվածք Լուկաշենկոն էլ վերջում կատարեց վերջին կրակոցը։Բա թե՝ եթե սենց լավ շարունակես Վովայեվիչ ջան, մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրն էլ կլինի ու ձեզանից կպրծնենք։ Ու դա ասվում է իբր թե մի երկու կետ չստորագրողի դեմքին»։