Ուկրաինայում ՊՆ նախկին փոխնախարարին մեղադրում են 27 միլիոն դոլարի յուրացման մեջ

Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովի և երկու այլ պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել պաշտպանության ոլորտում կոռուպցիայի փաստով։
Այս մասին տեղեկություն է տարածել «Ուկրաինսկայա պրավդան»։
Բացի Շապովալովից, մեղադրանքներ են առաջադրվել ՊՆ պետգնումների վարչության նախկին փոխտնօրեն Բոգդան Խմելնիցկիին և «Պրոմոբորոնէքսպորտ» պետական ձեռնարկության ղեկավարի նախկին տեղակալ Վլադիմիր Տերեշչենկոյին։
Նրանք մեղադրվում են 27,27 մլն դոլարի յուրացման մեջ՝ կապված անձնական պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ զրահաբաճկոններով հագեցնելու գործընթացում կատարած ֆինանսական մեքենայությունների հետ։
Կարծիքներ