Սիրիան Միացյալ Նահանգներին փոխհատուցում է պահանջել

Սիրիան Միացյալ Նահանգներին փոխհատուցում է պահանջել

Սիրիան փոխհատուցում է պահանջել Միացյալ Նահանգներից այն ավերածությունների եւ կորուստների համար, որ ունեցել է Վաշինգտոնի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարարությունը։ Ըստ այդմ, Դամասկոսը Վաշինգտոնին մեղադրել է սիրիացի ժողովրդի հանդեպ հանցավոր քաղաքականության մեջ, որոնք հանգեցրել են անգնահատելի կորուստների, եւ էական ավերածությունների, ու պահանջել հատուցում այդ ամենի դիմաց։ Նշենք, որ ամերիկյան կողմը կպահպանի իր զինվորական ներկայությունը Սիրիայում, քանի որ այնտեղ առկա է ԻՊ ահաբեկչական խմբավորումից եկող վտանգ, ըստ ԱՄՆ պաշտոնական տեսակետի։