«Ու թքած»․ ՔՊ-ականը եկեղեցում բուկլետ է բաժանում

«Ու թքած»․ ՔՊ-ականը եկեղեցում բուկլետ է բաժանում

Հայտնի ՔՊ-ական Վիկտորիա Հարությունյանը, որին Սուրեն Պապիկյանը իշխանափոխությունից հետո Տարածքային կառավարման նախարարությունում աշխատանքի է տեղավորել, և որը ՔՊ վերնախավի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է, եկեղեցում բուկլետներ է բաժանել, դրանք նկարել ու տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Ու թքած, ապագա կա ապագա»։ 

Դժվար է ասել՝ ՔՊ-ականը եկեղեցու վրա է թքած ունեցել, թե հոգևորականների՝ նկատի ունենալով, որ վերջիններս իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը օրերես հոգեւորականներին անվանել էր կոռումպացված։