Կալանավորվել է Թումանյանի բաժնի ոստիկանության պետը

Կալանավորվել է Թումանյանի բաժնի ոստիկանության պետը
ԱԱԾ , Լեռնիկ Գիգոլյան, ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Տեղեկությունը ստացանք Ալավերդու իրավապահ շրջանակից։ 

ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատեցին լուրը։ «Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, մանրամասները կհայտնենք», - պատասխանեցին ԱԱԾ-ից։ 

Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսին, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ նա աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: