Ում է ընտրել ՔՊ-ն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ում է ընտրել ՔՊ-ն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Քիչ առաջ ավարտվեց ՔՊ խմբակցության նիստը, որի օրակարգում ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն էր: Մենք գրել էինք, որ խմբակցությունում երկու թեկնածության շուրջ են քննարկումները՝ Արփի Դավոյանի՝ հանձնաժողովական  և Արուսյակ Ջուլհակյանի, որն այդ հանձնաժողովի անդամ չէ: 

Քննարկումներն այնքան թեժ են եղել, որ թիմում որոշել են փակ քվեարկություն անցկացնել, որի արդյունքում Արուսյակ Ջուլհակյանը ստացել է 30, իսկ Արփի Դավոյանը 28 ձայն:

Այսպիսով իշխող խմբակցությունը այդ պաշտոնի համար կներկայացնի Ջուլհակյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Վահագն Հովակիմյանն էր, ում ՔՊ-ն գործուղում է ԿԸՀ նախագահի պաշտոնին։