Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստին

Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստին

«Ես ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և 44-օրյա պատերազմի ժամանակ, և հիմա։ Ես անուններով չեմ խոսել, ես դրվագներով, ըստ փաստերով հուշել եմ, թե ինչ ուղղությամբ կարող է լինել քննությունը։ Ես եկել եմ որպես քաղաքացի, ներկայացրել եմ այն, ինչից տեղյակ եմ եղել։ Հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ՝ ես չեմ կարող ասել»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստից հետո։

Հարցին, թե արդյոք  44-օրյա պատերազմում կրած պարտությունում տեսնո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, Բաբայանը արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն էր և այն, որ նա հավատացել էր իր նշանակած կադրերի զեկույցներին»։