Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Առանց նախապայմանների։ Դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ հայտարարությունները և քաղաքական քայլերը։ Ինչ տրամաբանության շրջանակներու՞մ։

«Եվ՛ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր մակարդակում երկխոսություն ունենալն է»,– ասել է  նա։

Անդրադառնալով այս համատեքստում  կամ «տրամաբանության» շրջանակներում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հաայտարարություններին Գրիգորյանն ասել է․

«Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորվում ենք Թուրքիայի հետ և տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ԼՂ հարցի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, որը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում և անհասկանալի են Ադրբեջանի նման հայտարարությունները»։