Ծառուկյանի ուղերձը ժողովրդին՝ ԱԱԾ-ից

Ծառուկյանի ուղերձը ժողովրդին՝ ԱԱԾ-ից

Ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա անելիքների մասին. Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում ոչ միայն այն, ինչ պարտավորվել է, այլ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կմ էլ առաջ պետք է գնամ: վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մեր մյուս մարզերի ու նրանց բնակիչների ճակատագիրը: Միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը մենք կկարողանանք կանգնեցնել այս արհավիրքը, որ բերեց Նիկոլը:

Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների, հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականներ կողմից ձեւիավորված «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Ես վստահ եմ, որ այսօր էլ նա իր քաղաքական փորձառությամբ կարող է եւ մեր բոլորի օգնությամբ հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները:  Նրա գլխավորությամբ ձեւավորել անցումային ժամանակավոր կառավարություն եւ Հայաստանի գլխավոր բարեկամ, ռազմավարական գործընկեր, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավոր ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցելով կազմել ճանապարհային քարտեզ ու փրկել այն, ինչը դեռ հնարավոր է:
Այս իշխանության հետ այլեւս որեւէ երկիր չի բանակցելու, որովհետեւ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ստել է բոլորին, ոչ ոք մեր երկրին  գումար չի տալու, որովհետեւ այս իշխանությանը որեւէ մեկը լուրջ չի ընդունում:

Մենք պետք է ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ պետք է ներգրավված լինեն բացառապես պրոֆեսիոնալները: Ազգային փրկության կառավարության ծրագիրը պետք է լինի փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել Արցախից ու Հայաստանից, թույլ չտալ տարածքային կորուստ: Րոպե առաջ զբաղվել ռազմագերիների, անհետ կորածների եւ դիակների փոխանակման հարցերով, օր առաջ լուծել արցախցիների կենսական խնդիրները: Այդ առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ձեւավորվի այնպիսի իշխանությունը, որը երբեք կազմված չպետք է լինի ոչ մի կենսագրություն, պատասխանատվություն, փորձություն չունեցող պատահական մարդկանցից: Պետք է թիմային մոտեցում, թիմային աշխատանք: Բոլոր քաղաքական ուժերից ու ունակ անհատներից ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Անունն այստեղ կապ չունի: Օր առաջ պետք է փոխվի բանակցողը: ես վստահ եմ, որբ հայ ժողովուրդը կարող է շտկել մեջքը եւ շարժվել առաջ»: