Ջհանգիրյանը ժառանգություն է թողել․ ջհանգիրյանական արդարադատության համար մարդիկ ունենք կալանավորված

 Ջհանգիրյանը ժառանգություն է թողել․ ջհանգիրյանական արդարադատության համար մարդիկ ունենք կալանավորված

Մենք ասել էինք, որ «Դիմադրություն» շարժման գործունեության մեջ փոփոխություններ պիտի լինեն, սակայն ասել էինք նաև, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու։ Այո, հուլիսի 5-ին ակցիա է տեղի ունենալու, սակայն այսօր ևս բողոքի ակցիա իրականացնելու գաղափար է առաջացել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ այստեղ ինքնաբուխ ակցիա է մեկնարկել։

«Ինչ հայացքներ էլ ունենան մեր հայրենակիցները, այսօրվա մեր կայանալիք ակցիայի վերաբերյալ, վստահ եմ, առարկություն չեն ունենալու։ Եվրոպայի միության գրասենյակ ենք այսօր այստեղից շարժվելու։ Վերջին օրերի կարևորագույն իրադարձություններից մեկն այն էր, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց ու փաստացի դատական համակարգն այլևս չունի ջհանգիրյանական ազդեցություն։ Սակայն Ջհանգիրյանի հեռացում, չի նշանակում Ջհանգիրյանի թողած ժառանգության վերացում։ Մենք ունենք մարդիկ, ովքեր կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության հիման վրա։ Հիմա մեզ հետաքրքիր է Եվրոպայի Միությունը, որը այդքան գումարներ էր հատկացնում դատական համակարգի բարեփոխումների համար, ի՞նչ է մտածում, ի՞նչ, նրանք այդ բարեփոխումները պատկերացնում էին Գագիկ Ջհանգիրյա՞նի երեսով»,- ասաց նա։