Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկվում․ Նարենդրա Մոդի

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկվում․ Նարենդրա Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարդենդրա Մոդին հայտարարել է, որ իր երկիրը իրականացնում է կորոնավիրուսի դեմ միանգամից երեք պատվաստանյութի փորձարկում։ Այս մասին հայտնում է India Today-ը։ Ըստ վարչապետ Մոդիի, ներկայումս այդ պատվաստանյութերը գտնվում են փորձարկումների տարբեր փուլերում։

Նա մասնավորապես շեշտել է, որ այն ժամանակ, երբ գիտնականները թույլ կտան, ապա կսկսվի արտադրությունը։ «Մենք ունենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է պատվաստանյութը հասնի ամեն մի հնդիկի՝ հնարավորինս ամենակարճ ճանապարհով»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։