450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հաստատած՝ Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանը տնային տնտեսուհու առևտրի ցուցակ է հիշեցնում, որի տակ ամուսինը ավելացրել է նաև իրեն պետքական 1-2 ապրանք։ Էջմիածնի քաղաքապետարանի գնումների շրջանակն սկսվում է ձնծաղիկից և ավարտվում «ռաշիրիտելի կրիշկայով»։

Մասնավորապես՝ քաղաքապետարանի կարիքների համար Գասպարյանը պատրաստվում է գնել մինչև 3 հազար  փունջ ձնծաղիկ՝ 150 դրամով, 450 հազար դրամի չափով,  17 շիշ «Ֆանտա», 17 շիշ «կոլա», 2800 դրամի տավարի քաբաբ, 9 հազար դրամի շաուրմա, ֆրի, էլի «կոլա» ու «ֆանտա» ( այսուհետ՝ «ջրեղեն»), 5 հազարի «բոմբոներկա»,ֆրի, տանձ ու խնձոր, չիր ու չամիչ և այլն։

Այնուհետև սկսվում է «ամեն ինչ տան համար» բաժինը․ Զուգարանակոնքի մաքրող միջոց՝ 126 հազար, լվացքի փոշի, մաքրող հեղուկներ, «ավել-սավոկ»  և այլն։ Հետո արդեն գալիս են մեքենաների պահեստամասերը՝ «ռաշիրիտելի կրիշկա», «Զաշիտնիկ» և այլն։

Ի դեպ, պաշտոնական փաստաթուղթ համարվող գնումների պլանում, որը ստորագրել է քաղաքապետը, հենց այդպես էլ ձևակերպել են ՝ «ռաշիրիտելի կրիշկա» և «Զաշիտնիկ»։ Դիանա Գասպարյանի առևտուրն ամբողջությամբ կազմել է 20 մլն դրամ, մոտ 40 հազար դոլար։