Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի հետ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ:

Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ հովվապետական առաքելությունն իրականացնելու ճանապարհին, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու ավանդապաշտ հայ ժողովրդի` ավելի քան 1700-ամյա քրիստոնեական հավատը ամուր և անսասան պահելու գործում: