Մերկ քնելու օգտակարության մասին

Մերկ քնելու օգտակարության մասին

Մարդկանց կարելի է բաժանել երկու տիպի` նրանք, ովքեր սիրում են մերկ քնել և նրանք, ովքեր սիրում են գիշերազգեստ կրել: Գիտականորեն ապացուցված է, որ առանց հագուստի քնելը օգակար է և ունի մի շարք առավելություններ:

Լավ քուն

Համաձայն քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի, երբ մենք խորը քնի մեջ ենք, մեր մարմի ջերմաստիճանը աստիճանաբար նվազում է: Այս ռիթմիկ պրոցեսը կարող է խանգարվել սովորական գիշերազգեստով պայմանավորված, որի պատճառով մենք շոգում ենք: Մարմնի ջերմաստիճանի բնական իջեցումը գիշերը ուղղակիորեն կապված է անքնության հետ: Այնպես որ, եթե դուք ունեք քնի հետ կապված խնդիրներ, ապա փորձեք մերկ քնել: 

Օդափոխությունը

Գիշերազգեստը անբնական է մարդու մարմնի համար, քանի որ չի թողնում, որ մարմինը շնչի, սեղմում է և սահմանափակում շարժումները: Օդի բարձր խոնավության դեպքում այն կարող է դառնալ բակտերիաների և սնկերի կրիչ, այդ պատճառով ավելի լավ է բնական օդափոխությունը: Մաշկի շփումը օդի հետ արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում արյունը տոքսիններից:

Օքսիտոցինը մարմինը դարձնում է առողջ, կյանքը`որակյալ

Նախապատվություն տալով առանց գիշերազգեստ քնելուն մարդը ստանում է օքսիտոցին հորմոնի լրացուցիչ դեղաչափ: Այս հորմոնը նվազեցնում է սթրեսի մակարդակը, դանդաղեցնում բորբոքային պրոցեսները, մարդը դառնում է առավել հանգիստ:

Կարելի է չընդունել առավոտյան ցնցուղ

Մերկ քնելու դեպքում մարմինը քիչ է տաքանում և քրտնում, հետևաբար մեզ ավելի մաքուր ենք զգում: Արդյունքում առավոտյան պարտադիր չի լինի ցնցուղ ընդունելը: Արթնանալուց հետո բավական կլինի լվացվելը երեկոյան ցնցուղից հետո:

Ժամանակ և գումար խնայելը

Ինչու ավելորդ ժամանակ և գումար ծախսել գիշերազգեստի ընտրության, այն լվանալու ու արդուկելու համար:

Առանց հագուստ քունը օգնում է նիհարել

Որոշ տվյալների համաձայն, երբ քունը խանգարվում է` պայմանավորված անհարմար կամ տաք գիշերազգեստով, օրգանիզմը արտադրում է առավել շատ կորտիզոլ, որն ախորժակի կարգավորիչ է համարվում: