Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել 

Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել 

Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցեները Լոս-Անջելեսում վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Ըստ տեղեկատվության, Շվարցենեգերի GMC Yukon-ը բախվել է Toyota Prius-ին, կինոդերասանի տանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա։

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով լուսացույցի կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել։ Շվարցենեգրը չի տուժել, իսկ մարդատար մեքենայի մեջ գտնվող կինը հոսպիտալացվել է։