«ՊՍԺ»-ն ձմռանը կազատվի Նեյմարից

«ՊՍԺ»-ն ձմռանը կազատվի Նեյմարից

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն վճռականորեն է տրամադրված բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու հարցում։ Այս մասին գրում է Sport.es-ը։ Հիմնական գնորդներ կարող են լինել «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Նշենք, որ արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է շփումները՝ բրազիլացի մարզիկի շրջապատում եղած ազդեցիկ դեմքերի հետ։ Հիշեցնենք, որ Նեյմարը «ՊՍԺ» տեղափոխվել է «Բարսելոնայից» 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյով։

.