Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա

Կիմ Չեն Ընը Թրամփին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Փհենյան։ Այս մասին գրում է հարավկորեական «Չունան Իլբո» պարբերականը։ Ըստ հրապարակման, հրավերը գրվել է այն նամակում, որը օգոստոսի երկրորդ կեսին Փհենյանից ուղարկվել էր Վաշինգտոն։ Նշենք, որ չի բացառվում, որ Թրամփն ու Կիմը հանդիպեն մինչեւ այս տարվա վերջ, սակայն արդյոք այդ հանդիպումը կկայանա Փհենյանում, թե այլ վայրում, դժվար է ասել։