Դատապարտում ենք Արևմուտքի հերթական լկտի միջամտությունը

Դատապարտում ենք Արևմուտքի հերթական լկտի միջամտությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի Ներքին գործերին, ինչի ականատեսը եղանք վերջին օրերի Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության կողմից:

Մտահոգ ենք այն առումով, որ սադրանքի մասնակիցն ուղղված հայ ժողովրդի երկու հատվածների Հայաստանի և Արցախի միջև սեպ խրմանը հանդես է գալիս այն երկրի պետական գործակալությունը, որն ունի լայն բիզնես շահեր Ադրբեջանում:

Հայացք գցելով պատմությանը համոզվում ենք, որ դեռևս Անտանտայի ժամանակներից Մեծ Բրիտանյան աչքի է ընկել հակահայկական քաղաքականությամբ: Այս ամենն արվում է Ղարաբաղի շուրջ լարվածության աճի պայմաններում: Հերթական սադրանքը տեղավորվում է ԱՄՆ-ի մասնավորապես Բոլթոնի կողմից Հայաստանին պարտադրվող միակողմանի զիջումներին Ղարաբաղյան հարցում՝ դեմ գնալով տարածաշրջանում ՌԴ-ի, Իրանի և հատկապես Հայաստանի կենսական շահերին:
Տեղի ունեցածը հանդիսանում է օրինաչափ հետևանքն այն ռեակցիայի բացակայության իշխանության կողմից, ինչում Կոմունիստները բազմիցս զգուշացրել են, այն է՝ ձերբազատվել Սորոսի ֆոնդի և հայ ժողովրդին թշնամաբար տրամադրված Արևմտյան այլ կառույցների ներկայացուցիչներից:
Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ձերբազատվել այդպիսի ներկայացուցիչներից, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար և դատապարտել Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության սադրիչ գործողությունները, որպեսզի երկիրը զերծ պահենք ներքաշվելուց մեկ անգամ ևս Արևմուտքի կողմից սանձազերծվող արդրբեջանամետ աշխարհաքաղաքական խաղերից:

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն