Դուրովը յուրօրինակ տեսքով շնորհավորել է Զատկի տոնը

Դուրովը յուրօրինակ տեսքով շնորհավորել է Զատկի տոնը

«ВКонтакте»-ի և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը շնորհավորել է Զատիկը տոնողներին։ Նա մաղթանքներով հաղորդագրություն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։ «Շնորհավոր Սուրբ Զատիկ՝ ազատության և վերածննդի օր», - գրել է Դուրովը՝ հրապարակելով իր լուսանկարը, որտեղ երևում է նրա մերկ կրծքավանդակը, իսկ ինքը նստած է գառներով շրջապատված գոմում՝ ոտքերը սպիտակ կտորով ծածկված։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Դուրովը լքել է Ռուսաստանը և այժմ բնակվում է ԱՄԷ-ում։ 2025 թվականի ապրիլի դրությամբ ձեռնարկատերը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 118-րդ տեղը՝ 17,1 միլիարդ դոլար կարողությամբ։ Մարտին հաղորդվել էր, որ Telegram-ի ամսական լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերերի թիվը։