ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհաստատեն, երբ հավաստիանան, որ անվտանգ է

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհաստատեն, երբ հավաստիանան, որ անվտանգ է

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական վերահսկման վարչությունը՝ FDA-ը, հայտարարել է, որ կթույլատրի կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութերի օգտագործումն այն ժամանակ, երբ հավաստիանա, որ այն անվտանգ է լիովին։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Տեսչական մարմնի ղեկավար Սթիվեն Խանը հայտարարել է, որ չկա մի այնպիսի հանգամանք, որով պայմանավորված, առանց հավաստիանալու, որ պատվաստանյութը լիովին անվտանգ է, իրենք թույլատրեն, որ այն կիրառվի։ The Washington Post-ը մանրամասնում է, որ ամենայն հավանականությամբ, տեսչական մարմնի կազմում գործող Կենսաբանական հետազոտությունների եւ մշակումների կենտրոնը՝ CBER-ը, առաջիկա ամիսներին ստիպված լինի կոնկրետ եզրակացություն տալու, թե արդյոք ամերիկյան պատվաստանյութը իրապես լիովին անվտանգ է եւ արդյունավետ։ Ընդ որում, ոչ մի դեպքում այդ որոշումը չպետք է լինի հապճեպ կայացված։