Հիմարություն է ամեն ինչ․ Քոչարյանը նիստին անընդհատ խոսել է

Հիմարություն է ամեն ինչ․ Քոչարյանը նիստին անընդհատ խոսել է

Քիչ առաջ վերսկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։

Հայտարարված ընդմիջումից վերադառնալով՝ նիստերի դահլիճի դռների մոտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, պատասխանելով հարցին՝ նախաքննական մարմինն ինչ հիմնավորումներ է բերում կալանքը երկարացնելու վերաբերյալ, նշեց․ «էն բոլոր հիմարությունները, ինչ որ նախկինում գրել են»։

Նա նաեւ նշեց, որ Քոչարյանը նիստին անընդհատ խոսել է․ «Ապացուցվեց՝ ջուր է։ Անընդհատ խոսել է։ Լիքը կարեւոր բան է ասել, ասել է՝ հիմարություն է ամեն ինչը»։

Հիշեցնենք, որ առավոտյան 10։00-ից մեկնարկած նիստը դեռեւս ընթանում է, երկրորդ նախագահն այսօրվա նիստին ներկա է, մինչդեռ երեկ չէր մասնակցում։

Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական հայտնի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ․ նա կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։