Ադրբեջանը վաչկատուն մշակույթի փառատոն է անցկացնում

Ադրբեջանը վաչկատուն մշակույթի փառատոն է անցկացնում

Հանդիսությունների մեկնարկը տրվել է Գեդաբեկի շրջանում: Ուշագրավ է, որ փառատոնի բացմանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի որդի Բիլալ Էրդողանը, որն Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովի հետ կտրել է փառատոնի մեկնարկի կարմիր ժապավենը: Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ հատուկ նոտայով Թուրքիային ծանուցել է, որ սեպտեմբերի 1- ից այդ երկրի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են 30-օրյա ժամկետով այցելել Ադրբեջան: