Կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր դատախազները 

Կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր դատախազները 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկ է ժամանել Ռուսաստանի Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաեւ դատախազության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում դատախազ Կրասնովը հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի եւ Քյամրան Ալիեւի հետ թե երկկողմ, թե եռակողմ ֆորմատներով։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։