Ինչ գույն են ունեցել մոլորակի առաջին վարդերը 

Ինչ գույն են ունեցել մոլորակի առաջին վարդերը 

Չինացի գիտնականները, վարդերի գենետիկ ծավալուն անալիզ անցկացնելով՝ պարզել են, որ ժամանակակից մեզ հայտնի վարդերի բոլոր տեսակներն առաջացել են դեղնավուն պարզ կառուցվածք ունեցող վարդից։ Այս մասին հայտնում է Nature Plants հանդեսը։ Այս հայտնագործությունը հերքում է այն տեսակետը, թե վարդերն ունեն Կենտրոնա-Ասիական ծագում։ Մասնագետները պարզել են նաեւ, որ վարդերի ժամանակակից տեսակները, որոնք հայտնի են իրենց գեղեցկությամբ, սկսել են առաջանալ հատկապես սկսած 18-րդ դարից, երբ չինական եւ եվրոպական սորտերը սկսել են խաչասերել։

Գիտնականները նշում են, որ վարդերի վայրի տեսակները ավելի դիմացկուն են հիվանդությունների եւ չոր եղանակային պայմանների հանդեպ։ Այս հայտնագործությունը, ըստ մասնագետների, նոր հնարավորություններ է տալիս սելեկցիայի  համար, թույլ տալով ստեղծել նոր սորտեր, որոնք կարող են համատեղել եւ դեկորատիվ որակները եւ կլիմայական փոփոխությունների հանդեպ դիմացկունությունը։