Ոստիկանի հետ դեմառդեմ դուրս եկանք․ ես «մասկա չունեի»

 Ոստիկանի հետ դեմառդեմ դուրս եկանք․ ես «մասկա չունեի»

Մի փոքրիկ գրառում կարդացի, համընդհանուր ատելության այս մթնոլորտում ոնց որ «մի բաժակ սառը ջուր լիներ»՝ հովացրեց։ Եվ անկեղծ էր, և առանց պաճուճանքների պատմում  էր, որ ոստիկանն էլ մարդ է, միայն հրաման կատարող չի։  Գրառում անողի ինքնությունը չեմ ներկայացնի։  Նիկոլ Փաշինյանը, ով զբաղված է դիմակ չդնողների հայտնաբերման գործով, ֆեյսբուքյան օգտատիրոջը կարող է տուգանել տա ու պահանջել նրանից, թե ով է այդ ոստիկանը ու ոստիկանին էլ աշխատանքից ազատել տա։ Դրոշի պատմությունը երևի չեք մոռացել։ Շոուի նման մի բան կսարքի ու պատժի և՛ գրառում անողին, և՛ ոստիկանին։ Իսկ ես քանի որ հին սերնդի ներկայացուցիչ եմ և մեր ժամանակ անպատվություն է եղել «գործ տալը ու գործ սարքելը», նման քայլի չեմ գնում։ Բայց գրառումը հրապարակում եմ՝ անկախ ամեն ինչից, այն միայն բարի զգացողություն կառաջացնի։

Ոստիկանի հետ դեմառդեմ դուրս եկանք աղբյուրի մոտ, ինքն էլ էր եկել ջուր խմելու՝ ծարավ էր, ես էլ մասկա չունեի, ինքն էլ «յանի դրել էր», մի տեսակ զարմացած նայեց ինձ, ես ել ինքնավստահ իրան, տենց մի քանի վայրկյան, ես ասի՝ հեսա տուգանել մուգանել.. հետո երկուսս էլ ծիծաղեցինք, լրիվ կինո էր..