«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սանչոյի համար վճարել 120 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սանչոյի համար վճարել 120 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել դորտմունդյան «Բոռուսիայի» կիսապաշտպան Սանչոյին։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Ըստ հրապարակման, անգլիական ակումբը պատրաստ է Սանչոյի համար վճարել 120 միլիոն եվրո, որը պահանջում է «Բոռուսիան» իր մարզիկի դիմաց, եթե կարողանա մասնակցել հաջորդ սեզոնի ՉԼ-ին։ Իսկ եթե մասնակցի Եվրոպայի Լիգային, ապա գործարքը չի կայանա։ Նշենք, որ Բունդեսլիգայի շրջանակում Սանչոն մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ եւ կատարել 16 գոլային փոխանցում։