Նախարար Ավանեսյանը իր թիմով իրականությունից կտրված հերթական որոշումն է կայացրել․ բժշկական գիտությունների դոկտոր

Նախարար Ավանեսյանը իր թիմով իրականությունից կտրված հերթական որոշումն է կայացրել․ բժշկական գիտությունների դոկտոր

Պատվաստում պիտի իրականացվի բացառապես մարդու գիտակից որոշման արդյունքում։ Պետք է բոլոր կողմ և դեմ հարցերը դնել քննարկել, մտածել, բժշկի հետ էլ հետո խորհրդակցել ու նոր արդեն պատվաստվել, եթե ցանկություն կա։ Պարտադրանք չպիտի լինի, փոխարենը մենք այսօր տեսնում ենք հերթական իրականությունից ուղղակի կտրված մի որոշում, որը կայացրել է նախարար Ավանեսյանը իր թիմով։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած հերթական բողոքի ակցիայի ժամանակ իր ելությում ասաց բժշկական գիտությունների դոկտոր Սամվել Գրիգորյանը։

«Այս որոշումը չունի առողջապահական որևէ հիմք ու տրամաբանություն։ Այն պարզապես միտված է հասարակության մեջ նոր բաժանարար գծեր անցկացնելուն։ Առողջապահության նախարարությունը արդեն անցել է երիտասարդներին, որովհետև այդ սննդի կետերից, գրադարաններից, մշակութային կենտրոններից, մարզասրահենրից հիմնականում հենց նրանք էլ օգտվում են։Փաստորեն այս մարդիկ փոխանակ մի բան էլ խրախուսեն առողջ կյանքը, մարդկանց դնում են մի իրավիճակի մեջ, որն էլ տանում է անհարմարությունների»,- ասաց Գրիգորյանը։