Ծնողները որոշել են մինչեւ լույս մնալ ՊՆ շենքի մոտ
Մենք գրել էինք, որ գերիների ու անհետ կորածների ազգականները փակել են Պաշտպանության նախարարության երեք մուտքերը՝ թույլ չտալով որևէ մեկին ներս ու դուրս անել։
Անհետ կորածների եւ գերիների ծնողները որոշել են մինչեւ լույս մնալ ՊՆ շենքի մոտ եւ որոշել են թույլ չտալ, որ շենքից որեւէ մեկը դուրս գա եւ հեռանա։ Նրանք շատ չեն՝ մոտ 30-40 հոգի են։ Եւ դեմ են իրենց ակցիան լուսաբանելուն։ Իշխանությունների ներնշնչանքը, թե՝ լուսաբանումը վնասում է իրենց զավակներին հետ բերելուն, ազդեցություն է ունեցել։ Նրանք սպառնում են լրագրողների հեռախոսները ջարդել, եթե տեղում տեսանկարահանումներ կանեն։
Կարծիքներ