Իշխանությունը խնդիր ուներ ամեն գնով հորս ձերբակալելու. Լեւոն Քոչարյան

Իշխանությունը խնդիր ուներ ամեն գնով հորս ձերբակալելու. Լեւոն Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը հետաձգվելուց հետո, դրսում հավաքված աջակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Նրանց մեջ էր նաեւ Լեւոն Քոչարյանը  վերջինս անդրադառնալով Մարտի 1֊ի գործին` նշեց. «Այս իշխանությունները խնդիր չունեին բացահայտելու «Մարտի 1»-ը, իրենք խնդիր ունեին ամեն գնով ձերբակալելու հորս: Եթե կհիշեք վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցները: Այսինքն՝ նպատակը ամեն գնով հորս վարկաբեկելն էր, կալանքի տակ պահելն էր, նաեւ բանակը վարկաբեկելն էր՝ Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը: Ցույց տալու, որ տեսեք՝ բանակին բերել, կրակել են ձեզ վրա, որը բացարձակ սուտ է»։

Հարցին, թե ե՞րբ կտեսնենք Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության հարթակում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե հարթակ բարձրանալու խնդիր լիներ... այսինքն երբ որ լինի, կտեսնեք: Այս պահին նման խնդիր չկա դրված: Ինքն իր աջակցությունն է հայտնել շարժմանը եւ կոչ է արել իր համախոհներին աջակցել, սատարել: Ես ինքս որպես քաղաքացի մասնակցում եմ»։