«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է

«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է

Նախնական տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։
 

Այսպիսով, «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 3590 ընտրող:
 
Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է ընդամենը 243 բնակիչ։
 
Ընտրությանը մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։